Ծառայություններ

Հանգստյան տունը ունի լողավազան, թենիսի կորտ, 35 տեղանոց կոնֆերանս սրահ` հագեցած ժամանակակից աուդիո և վիդեո տեխնիկայով:

Հանգստյան տան տարածքում փոքրիկ այցելուների համար առկա է խաղահրապարակ:

Բիլիարդի և փոքր թենիսի սիրահարները կարող են իրենց ժամանակը անցկացնել հանգստյան տան խաղասրահում:

Ռեստորանի շեֆ խոհարարի վարպետությունը անտարբեր չի թողնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդներին: Այստեղ Ձեզ սպասում են ուտեստներ` պատրաստված հայկական և եվրոպական խոհանոցների լավագույն ավանդույթներով:

Տուրեր հանգստացողների համար չորեքշաբթի և շաբաթ օրերին Բջնիի եկեղեցի, Բերդ` Աշոտ Երկաթի նստավայրը, հանքային ջրերի աղբյուրներ: